Իրաքյան Մոսուլ քաղաքի արվարձաններում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից առևանգվել են ավելի քան 50 իրաքցի երեխաներ և վաճառվել Թուրքիայում։ Այս մասին հայտնում է իրաքյան «Ալ-Սումարիա» հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ միայն վերջին մի քանի օրերին ծայրահեղականները Մոսուլի տարբեր շրջաններում և դրա արվարձաններում առևանգել են մինչև 8 տարեկան ավելի քան 50 իրաքցի երեխաների և վաճառքի նպատակով նրանց ուղարկել Նայնավա նահանգ։ Այնտեղից երեխաները ուղարկվել են ԴԱԻՇ-ի մայրաքաղաքը համարվող սիրիական Ռաքքա քաղաք, այնտեղից էլ՝ Թուրքիա։ Յուրաքանչյուր երեխայի գինը կարող է կազմել մոտ 5000 դոլար՝ նշում է հեռուստաալիքը։
«Ալ-Սումարիայի» փոխանցմամբ՝ ԴԱԻՇ-ի արմատականները վերջին շրջանում առավել հաճախ են սկսել դիմել բյուջեի համալրման նոր ձևերի։









































