Ռուսաստանը լուսավոր հեռանկարներ է տեսնում Արևմուտքի հետ հարաբերություններում՝ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Մենք չէ, որ մռայլ պատկեր ենք նկարում, մենք տեսնում ենք շատ լուսավոր հեռանկար, ուր ցանկանում ենք շարժվել բոլորի հետ, այդ թվում՝ եվրոպացի և ամերիկացի գործընկերների»,- ասել է նա։





































