Բրիտանացի դերասան Իեն Մաքքելենը քննադատել է Ամերիկյան կինոակադեմիայի անդամներին, որ ոչ մի անգամ «Օսկար» չեն շնորհել բացահայտ գեյի, հայտնում է The Guardian-ը: Նրա խոսքով՝ մրցանակաբաշխության ժյուրիի անդամների շրջանում հոմոֆոբ նախապաշարմունքները նույնքան շատ են, որքան ռասիստականները:
Դերասանը հիշեցրել է, որ օրինակ՝ Թոմ Հենքսը, Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանը և Շոն Պենն «Օսկար» են ստացել կինոյում գեյերի դերակատարության համար: «Ինչ խելացի է, ինչ խելացի է: Դա նույնն է, ինչ ինձ մրցանակ տան նրա համար, որ ես հետերոսեքսուալի եմ մարմնավորել»,- ասել է Մաքքելենը:
Նրա խոսքով՝ քվեարկության համակարգը պետք է վերանայվի: «Եթե դուք ուզում եք հաջողության հասնել որպես աֆրոամերիկացի կամ լատինամերիկացի դերասան, չպետք է հույս դնեք «Օսկարի» ժյուրիի վրա, որում ճնշող մեծամասնությունը միջին տարիքի և ավելի մեծ սպիտակամորթ տղամարդիկ են»,- մեկնաբանել է Մաքքելենը մրցանակաբաշխությանը կինոյի սևամորթ գործիչների հայտարարած բոյկոտը:
Բացահայտ գեյ Մաքքելենը 2 անգամ առաջադրվել է «Օսկարի»՝ 1998 թ. «Աստվածներ և հրեշներ», 2002 թ. «Մատանիների տիրակալը. մատանու եղբայրություն» ֆիլմերում դերերի համար:









































