Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը հայտնել է, որ հաջորդ տարի ուժերի դուրսբերումից հետո ԱՄՆ-ը ցանկանում է Աֆղանստանում պահպանել 9 ռազմաբազաներ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Բազաները կտեղաբաշխվեն երկրի տարածքում: Դրանց թվում կլինեն երկրի հարավարևմտյան Հելմանդ գավառի խոշոր բազան և երկրի կենտրոնում գտնվող «Բահրամ» օդակայանը:
Քարզայը հայտարարել է, որ որպես պատասխան քայլ՝ ԱՄՆ-ը պետք է օգնի երկրում ենթակառուցվածքի շինարարությանն ու կառավարության դիրքի ուժեղացմանը: Բազաների սպասարկման համար կպահանջվեն ավելի քան 22 հազար ամերիկացի զինվորականներ և ՆԱՏՕ-ի զինվորականների ոչ մեծ զորակազմ:









































