ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, խոսելով բոլոր կողմերի կարծիքները հաշվի առնելով սիրիական հակամարտության լուծման մասին, հայտարարել է, որ ԱՄՆ-ի կարծիքով՝ Բաշար Ասադը չի մասնակցի Սիրիայի անցումային կառավարության աշխատանքին: Այս մասին հայտնում է BBC-ն:
Քերին նման հայտարարություն է արել Հորդանանի արտգործնախարարՆասեր Ջուդեի հետ Հռոմում կայացած հանդիպման ժամանակ:
Քերին նաև բացահայտել է սիրիացի փախստականների համար՝ ԱՄՆ-ի կողմից տրամադրվելիք հավելյալ մարդասիրական օգնության չափի մասին տեղեկությունը: Նա խոսել է 100 մլն դոլարի մասին՝ նշելով, որ այդ գումարի կեսը կհատկացվի Հորդանանին, որը դժվարությամբ է վերահսկում սիրիացի փախստականների հոսքը երկիր:








































