Երեքշաբթի WhatsApp մեսենջերի աշխատանքում տեղի է ունեցել խափանում՝ հայտնում է Agence France Presse-ը:
Հաղորդվում է, որ խափանումը կարող էր տարածվել հարյուր միլիոնավոր օգտատերերի վրա մի շարք երկրներում: Մասնավորապես, ծառայությունը Երևանի ժամանակով երեքշաբթի ժամը 6:00-ից անհասանելի է եղել ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Հնդկաստանում, Մալայզիայում, Կոլումբիայում: Մեկ ժամ անց մեսենջերը վերսկսել է աշխատանքը օգտատերերի մեծ մասի համար:
Խափանման պատճառների մասին պաշտոնական տեղեկություն դեռ չի ստացվել:










































