Աթենքի քաղաքապետ Յորգոս Կամինիսը ստորագրել է Հունաստանում միասեռ զույգի (ուսուցչի և բժշկի) քաղաքացիական միության առաջին պայմանագիրը: Այս մասին հաղորդում է Ekathimerini-ն:
Նշվում է, որ դա Աթենքի քաղաքապետարանում կնքված՝ քաղաքացիական միության մասին առաջին պայմանագիրն է: Որպես քաղաքապետ՝ Կամինոսը հրապարակավ գրանցել է երկու զուգընկերների միջև պայմանագիրը՝ դնելով իր ստորագրությունը:







































