Իրանն ու Իտալիան առողջապահության, տրանսպորտի, գյուղատնտեսության ու էներգետիկայի ոլորտներում ստորագրել են ընդհանուր առմամբ 17 մլրդ եվրոյի (18.4 մլրդ դոլար) համագործակցության համաձայնագիր։ Այս մասին հայտնում է Press TV-ն։
Փաստաթղթերը ստորագրվել են Հռոմում Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ Իրանի նախագահ Հասան Ռուհանիի բանակցությունների արդյունքում։
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ ստորագրված փաստաթղթերի շարքում կա 4-5 մլրդ դոլար արժեքով համաձայնագիր իտալական Saipem ընկերության հետ, որը նավթագազային ոլորտում ծառայությունների համաշխարհային առաջատարներից մեկն է։









































