Լոնդոնի ICE բորսայում Brent նավթի մեկ բարելի մարտյան ֆյուչերսների արժեքը կրկին իջել է 30 դոլարից՝ հասնելով 29.98 դոլարի։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Նյու Յորքի բորսայում WTI նավթի մեկ բարելի արժեքն ընկել է 7.52 տոկոսով՝ հասնելով 29.77 դոլարի։ BloombergBusiness-ի փոխանցմամբ՝ շուկայի մասնակիցները չեն բացառում այն հնարավորությունը, որ WTI նավթի գինը կարող է ընկնել մեկ բարելի դիմաց 25 դոլարի։












































