Ճապոնացի գիտնականները փորձարարական առնետի մեջքին ականջ են աճեցրել և հայտարարել են, որ 5 տարվա ընթացքում այդ տեխնոլոգիան կկիրառվի ի շահ մարդկության, հայտնում է rosbalt.ru-ն:
Հետազոտողների խոսքերով` դա կօգնի դեմքի զարգացման շեղումներ ունեցող մարդկանց, ինչպես նաև դժբախտ պատահարներից տուժածներին:
Այժմ մարդկային ականջներ աճեցվում են հիվանդի կողոսկրից վերցված կռճիկից: Ընդ որում, դա պահանջում է մի քանի վիրահատություն, որից հետո կուրծքն ամբողջովին չի լավանում:
Նոր մեթոդը որպես սկզբնական նյութ պահանջում է բջիջների ոչ շատ նմուշներ:









































