BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ նավթային ինդուստրիայում նկատվում է վերջին 25 տարում գների ամենամեծ անկումը։ Մեկուկես տարվա ընթացքում Brent տեսակի նավթի գինը 115 դոլարից նվազել է մինչև 28 դոլարի, ընդ որում՝ հետագայում գինը մի փոքր աճել է։
Նավթի արտահանումից կախված են շատ երկրների, այդ թվում նաև Ռուսաստանի տնտեսությունները, և նրանցից ոմանց համար գնանկման հետևանքները հիրավի կարող են լինել աղետալի։ Լրատվամիջոցի թղթակիցները Դավոսում հարցում են անցկացրել փորձագետների հետ, որոնք չեն բացառել, որ նավթը կարող է արժենալ 5 դոլար։








































