Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեիի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին փետրվարի 1-4-ին այցելելու է Ռուսաստան՝ հանդիպելու համար այդ երկրի ղեկավարության հետ։
Այդ մասին հայտնել է Մոսկվայում Իրանի դեսպանատունը. «Պլանավորված են Ռուսաստանի ղեկավարության ներկայացուցիչների հետ մի ամբողջ շարք։ Ուշադրության կենտրոնում լինելու են երկկողմ ու տարածաշրջանային խնդիրները»։







































