Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը դժգոհ է մամուլի հրապարակումներից։ Իսպանական մամուլը շարունակում է գրել, որ Խամեսը լարված հարաբերություններ ունի թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ, այդ իսկ պատճառով նա կիսապաշտպանին թողնում է պահեստայինների նստարանին։
«Այս ասեկոսեներն ինձ անհանգստացնում են։ Բոլոր նրանք, ովքեր գտնվում են իմ կողքին, գիտեն, թե ինչպես եմ մարզվում ու հետևում մարզավիճակիս։ Ես պրոֆեսիոնալ եմ։ Այդ ասեկոսեները սուտ են։ Նյարդայնանում եմ, երբ ինձ հաստլիկ են անվանում։
Զիդանի հետ լավ հարաբերություններ ունեմ։ Մարզչական փոփոխությունը թիմի օգտին էր։ Խաղացողներն ավելի լավ են համագործակցում մարզչի հետ»,- Խամեսի խոսքերը մեջբերում է AS-ը։








































