Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպայում դեռևս գոյություն ունի չլուծված հակամարտությունների խնդիր։ Այս մասին ԵԽԽՎ նստաշրջանի շրջանակներում հայտարարել է ԵԽԽՎ նորընտիր նախագահ Պեդրո Ագրամունտը։
Նա հայտարարել է, որ չլուծված հակամարտությունները ԵԽԽՎ-ի համար մարտահրավերներից մեկն են։ Նա մանրամասնել է, որ մինչ այժմ չկարգավորված են մնում Ղարաբաղյան, Մերձդնեստրյան, Ուկրաինայի արևելքի ու Վրաստանի հակամարտությունները։
Ագրամունտը հավելել է, որ այդ հարցը, ինչպես նաև անվտանգության ապահովման խնդիրն ու միգրացիոն ճգնաժամը մոտ ժամանակներս հիմնական տեղ են զբաղեցնելու ԵԽԽՎ օրակարգում։
Հիշեցնենք, որ Պեդրո Ագրամունտը ոչ վաղ անցյալում ԵԽ-ի առջև Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման գծով վեհաժողովի Մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողն էր։





































