Ճապոնիայում լուսավորության, մշակույթի, գիտության, սպորտի և տեխնիկայի նախարարությունը հաջորդ ֆինանսական տարում նախատեսում է սկսել նոր սուպերհամակարգիչ մշակելու աշխատանքները, որը 100 անգամ ավելի արագ կլինի K համակարգչից: Այս մասին հաղորդում է NHK հեռուստաալիքը:
Նշենք, որ 2011թ.-ին K համակարգիչը աշխարհում ամենաարագ աշխատող համակարգիչն էր: Սակայն այժմ այդ առումով աշխարհում այն երրորդն է:
Կառավարությունը նոր համակարգչի ստեղծման համար մտադիր է բյուջեից հատկացնել 1 մլրդ դոլար, ինչը մոտավորապես համապատասխանում է K համակարգչի վրա ծախսված գումարին:









































