Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի 11 շրջաններին առնչված «Ջոնաս» ձնաբուքը շատ դժբախտություններ է բերել բնակիչներին։ Այդ աղետը դարձել է Մեքսիկայից օդի տաք և Կանադայից օդի սառը հոսանքների բախման հետևանք։
Ընդամենը երկու օրում Մերիլենդ, Դելավեր, Վիրջինիա, Նյու Յորք, Վաշինգտոն նահանգներում տեղացած ձյան խորությունը կազմել է 62-93 սանտիմետր (2-3 ֆուտ)։ Քամու արագությունը կազմել է 100 կմ/ժամ։ Աղետի պատճառած վնասը գնահատվում է 1 միլիարդ դոլար։ Մարդիկ ստիպված են եղել պաշարներ կուտակել, սուպերմարկետների մոտ գոյացել են հերթել, տիեզերական արագությամբ խանութներից չքացել են երկար պահպանվող մթերքները, ջուրը, մրգերն ու բանջարեղենը։
Ուրբաթ Վաշինգտոնում դպրոցները բացվել են երկու ժամ ուշ, հարակից շրջաններում դրանք փակ են եղել ամբողջ գիշեր։ Փակվել է բիզնես կենտրոնների մեծ մասը, պետական հիմնարկները նույնպես դադարեցրել են աշխատանքները։
Հասարակական տրանսպորտը հարկադիր արձակուրդ է գնացել։ Ձնաբքի պատճառով չեղյալ է հայտարարվել միջոցառումների մեծ մասը։ Դա առնչվել է նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի գրաֆիկի մի մասին։









































