Shamshyan.com-ի տեղեկություններով` Երևան քաղաքի դատախազությունը քննարկում է Շենգավիթ բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշումը վերաքննիչ դատարանում բողոքարկելու հարցը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր shamshyan.com-ը, երեկ դատավորը դատարանից ազատ էր ազատել Շ. Բախշյանին, ով ձերբակալվել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևորագույն գործերով քննիչ Հարություն Բաղմանյանի կողմից:
Վերջինս երեկ դիմել էր դատարան` որպեսզի դատարանը Շ. Բախշյանին, ով կասկածվում է Մերի Մարգարյանին և նրա նորածին դստերը մահ պատճառելու մեջ, կալանավորեր 2 ամսով:
Կայքը հայտնում է նաև, որ ՀԿԳ քննիչ Հ. Բաղմանյանը ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի որդին է, ով քննչական ապարատում համարվում է պրոֆեսիոնալ և բարեխիղճ քննիչ: Նրա շնորհիվ մեծ թվով ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ են բացահայտվել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում







































