Օքսֆորդի համալսարանի գիտնականները հայտնագործել են, որ մասնագետի հետ նամակագրությունը թույլ է տալիս արագ լուծել արյան ճնշման հետ կապված խնդիրը: Նոր հետազոտության մեջ բժիշկները օգտագործել են արյան ճնշումը չափող սարքերին միացված բջջային հեռախոսներ: Այդպես նրանք տեղեկություններ են ստացել հիվանդի առողջական վիճակի վերաբերյալ՝ գրում է The Hindustan Times-ը:
Գիտնականները կարծում են, որ ժամանակակից տեխնոլոգիաները կարող են փրկել քրոնիկ հիվանդություններով տառապող շատ մարդկանց կյանքը: Բավական է այնպես անել, որ սարքերը անհրաժեշտ պահին մեխանիկորեն տեղեկություն ուղարկեն համապատասխան մարդկանց:
Բարձր ճնշում ունեցողների դեպքում այս մեթոդը շատ արդյունավետ է: Այն նաև ակտիվորեն օգտագործվում է սիրտ-անոթային հիվանդություններով տառապող մարդկանց վերականգնողական շրջանում:








































