Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնի հավակնորդ Հիլարի Քլինթոնին զվարճացրել է իր առողջական վիճակի մասին հարցը, որ տրվել է Այովա նահանգում նախընտրական միջոցառման ժամանակ: Այս մասին հաղորդում է ABC News-ը:
Նախկին պետքարտուղարին հարցրել են՝ արդյոք նա կարո՞ղ է իր պարտականությունները կատարել պետության ղեկավարի պաշտոնում, քանի որ հիվանդ է:
«Ինձ քննարկելով՝ մշտապես շոշափում են միևնույն թեմաները: Իմ տոկունությամբ ես կարող եմ մրցել ում հետ պատահի»,- հայտարարել է 68-ամյա Քլինթոնը: Նա նշել է, որ 2015-ի գարնանն իր բժիշկը բժշկական եզրակացություն է տվել, որի համաձայն՝ ինքը լիովին առողջ է:









































