Ռուսական և ամերիկյան զինվորականները սկսել են Սիրիայի հյուսիսում ավիաբազաների կառուցումը իրարից մոտ 50 կմ հեռավորության վրա` քուրդ աշխարհազորի և սիրիական բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքներում, Իրաքի և Թուրքիայի սահմանների մոտ, հայտնում է The Times-ը:
ԱՄՆ հետախուզական աղբյուրների տվյալներով՝ ռուս զինվորականները ընդլայնում են իրենց ներկայությունը Էլ-Կամիշլի քաղաքի լքված միջազգային օդանավակայանում` Թուրքիայի սահմանի մոտ, որը վերահսկվում է սիրիական կառավարական ուժերի կողմից:
Նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը անհանգստություն է հայտնել` ասելով, որ Ռուսաստանից շուրջ 200 աշխատող սկսել են ամրացնել այդ օդանավակայանի թռիչքուղին: Նրա խոսքով` սահմանի այդ հատվածում ավելացվել է թուրքական զինվորականների քանակը:
Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել էր Սիրիայի հակամարտության կարգավորման ռազմական ընդլայնման պատրաստության մասին, եթե այն չհաջողվի լուծել քաղաքական ճանապարհով:










































