«Մանչեսթեր Սիթի»-ի արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն խոսել է այն մասին, թե ինչու պետք է Լեո Մեսսին հեռանա «Բարսելոնա»-ից:
«Նա արդեն գիտի, որ այստեղ լողափ չկա: Ես նրան արդեն պատմել եմ, որ ժամանակի հիմնական մասն անցկացնում ենք ընտանիքի հետ:
Մենք խաղում ենք յուրաքանչյուր երեք օրը մեկ, իսկ մնացած ժամանակ ուտում ենք ու հանգստանում. այնպես որ եղանակային պայմաններն այստեղ կարևոր չեն: Ես նրան ասել եմ, որ Մանչեսթերն իդեալական քաղաք է, քանի որ մենք մեր ժամանակն անցկացնում ենք տանը՝ մեր սիրելիների կողքին»,- «Sky Sports»-ը փոխանցում է Ագուերոյի խոսքը:






































