«Մենք ունենք կոալիցիոն կառավարման փորձ: Սա նորություն չէ և ինքնանպատակ չէ, մենք չենք գնում ընտրության, որ ամեն ինչ մեզ լինի, պատրաստ ենք համագործակցել այն քաղաքական թիմերի հետ, ովքեր կիսում են մեր տեսակետները, մեր մոտեցումներն ու պատկերացումները, պատրաստ ենք նրանց հետ կիսել այդ իրավունքներն ու պարտականությունները և ստանձնել մեր պետության ղեկավարումը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ կոալիցոն համագործակցությանը:
Հնարավո՞ր է ԲՀԿ-ին ևս կոալիցիա կազմելու առաջարկ լինի. այս հարցին Հովհաննես Սահակյանը պատասխանեց, որ տեսականորեն քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում. «Առաջարկ անելու լիազորությունն ինձ չի պատկանում, բայց եթե լինի, դա կլինի տրամաբանական»:
2009թ. ՀՅԴ-ն դուրս եկավ կոալիցիայից՝ կապված հայ-թուրքական արձանագրությունների հետ: Հ. Սահակյանն անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելու հնարավոր լինելուն՝ նշեց. «Մենք տեսանք, որ Թուրքիան չունի այդ քաղաքական կամքը, միջազգային հանրության առջև իր ստանձնած պարտականությունները և պարտավորվածությունները չի կատարում»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































