Գերմանիայի Ֆրայբուրգ քաղաքի ժամանցային հաստատությունները չեն ցանկանում իրենց այցելուների թվում փախստականների տեսնել: Այս մասին հայտնում է Badische Zeitung թերթը:
«Փախստականներին կամ ներս չեն թողնում, կամ նրանք սահմանափակ հասանելիություն ունեն Ֆրայբուրգի գրեթե բոլոր ակումբներին և դիսկոտեկներին: Մինչ այդ մի քանի հաստատություններում միջադեպեր են տեղի ունեցել, այդ թվում՝ սեքսուալ հողի վրա այցելու կանանց վրա հարձակումներ են կատարվել»,- գրում է պարբերականը:
Մի քանի գիշերային ակումբների տերեր պատմում են, թե որքան դժվարությամբ են այդ որոշումն ընդունել: Սակայն փախստականների կատարած իրավախախտումների աճող թվի պատճառով իրենք այլ ելք չեն տեսնում, գրում է Badische Zeitung-ը:








































