Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Հայ-ռուսական պատերազմի առաջին նշանները. «168 Ժամ»

«168 Ժամ» թերթը գրում է. «Հունվարի 20-ից Ռուսաստանն արգելել է Հայաստանից մի շարք գյուղմթերքների, այդ թվում՝ կաթնամթերքի, մսի ներմուծումը Ռուսաստան։ Ներմուծման արգելքը մտցվել է գյուղատնտեսական վերահսկողական ծառայության՝ «Ռոսսելխոզնադզորի» կողմից՝ պայմանավորված Հայաստանում դաբաղ տիպի հիվանդության հետ կապված իրավիճակով։ Ռուսական իշխանությունները, ըստ պաշտոնական պարզաբանման, մտավախություն ունեն, որ Հայաստանից ներմուծվող գյուղմթերքների հետ այդ հիվանդությունը կարող է ներթափանցել Ռուսաստան։

Ֆորմալ առումով ամեն ինչ նորմալ է. Ռուսաստանի համապատասխան ծառայությունը տեղեկացել է Հայաստանում տարածված հիվանդության մասին և ցանկանում է պաշտպանել սեփական քաղաքացիներին՝ անորակ գյուղմթերքների առաջարկից: Բայց դա՝ միայն ֆորմալ առումով: Իրականում «Ռոսսելխոզնադզորը» ոչ թե գյուղատնտեսական ծառայություն է, այլ դրա անվան տակ գործող քաղաքական մահակ, որը Ռուսաստանի իշխանությունը կիրառում է բոլոր այն երկրների դեմ, որոնց հետ հարաբերություններում իրեն ոչ հաճո երևույթներ են արձանագրվում:

Նաև «Ռոսսելխոզնադզորի» միջոցով էր ռուսական շուկան փակվում ուկրաինական ու մոլդավական ապրանքների առջև՝ այդ երկրների հետ Ռուսաստանի հարաբերությունների լարման ժամանակահատվածում: Մի խոսքով, «Ռոսսելխոզնադզորի» որոշումը պետք է մտահոգի ոչ միայն ու ոչ այնքան՝ գյուղատնտեսության ու սննդի անվտանգության մեր համապատասխան կառույցներին՝ դաբաղ հիվանդության առկայության առումով, այլ Արտգործնախարարությանն ու արտաքին քաղաքականությամբ զբաղվող այլ ինստիտուտներին:

Վերջիններս պետք է պարզեն, թե Հայաստանի որ քայլը կամ քայլերն այդքան դուր չեն եկել ռուսներին, որ նրանք Հայաստանի նկատմամբ կիրառում են իրենց «գյուղատնտեսական մահակը»: Հայաստանն այս օրերին ակտիվորեն բանակցում է Եվրամիության հետ՝ նոր համաձայնագրի ստորագրման շուրջ, Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումից հետո Հայաստանում ամեն օր ավելի շատ են խոսում Իրանի հետ հարաբերություններում բացվող նոր հեռանկարների, իրանական էներգետիկ աղբյուրներից օգտվելու միջոցով Ռուսաստանից ունեցած էներգետիկ կախվածության դիվերսիֆիկացման մասին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս գործընթացները դեռ նոր են սկսվել, չպետք է բացառել, որ առաջիկայում «Ռոսսելխոզնադզորը» զանազան վարակներ «հայտնաբերի» հայկական բանջարեղենի, կոնյակի ու Ռուսաստան արտահանվող այլ ապրանքատեսակների մեջ:

Նրանք հավանաբար մտածում են, որ այդպիսով Հայաստանին կստիպեն հերթական անգամ հանդես գալ խնդրողի դիրքերից՝ ռուսական շուկան բացելու դիմաց Ռուսաստանից կախվածության թուլացման մասին անգամ չմտածելու պայմանով: Ռուսաստանի այս գործելաոճին, սակայն, պետք է պատասխանել ոչ թե ավանդական՝ խնդրողի դերից, այլ՝ իրենց մեթոդներով:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում