«Նոր Հայաստան»-ի անդամՎարուժան Ավետիսյանը Facebook-ի իր էջում հայտնում է.
«Քիչ առաջ Հայկ Կյուրեղյանի պահանջը բավարարվել է, նա այժմ առանձին է՝ մենախցում: Այդ պատճառով նա դադարեցրել է ջրադուլը և հացադուլը:
Հիշեցնում եմ, որ Հայկ Կյուրեղյանն իր կյանքին սպառնացող իրական վտանգը չեզոքացնելու համար մենախցում կալանքը կրելու պահանջով սկզբում հացադուլ, իսկ հունվարի 18-ից՝ նաև ջրադուլ էր հայտարարել, սակայն նրա պահանջը բավարարվել է միայն այսօր՝ հունվարի 22-ի երեկոյան՝ 5 օրվա ջրադուլից հետո, երբ արդեն ռեալ վտանգ էր առաջացել նրա կյանքի համար:
Սակայն ոխակալ ու հայատյաց ռեժիմից ոչ մի երաշխիք չի կարելի ակնկալել, որ օրեր անց Հայկը նորից չի հայտնվելու իր կյանքին սպառնացող վտանգավոր միջավայրում: Ուստի պարտավոր ենք մշտապես ուշադրության տակ պահել Հայկի անվտանգության ապահովման խնդիրը»:










































