Լոնդոնի «Չելսի»-ն կրկին կփորձի ձեռք բերել «Էվերթոն»-ի պաշտպան Ջոն Սթոունզի տրանսֆերը, հաղորդում է Talk Sport-ը:
Լոնդոնյան ակումբը պատրաստ է անգլիացու տրանսֆերի դիմաց «Էվերթոն»-ին առաջարկել 50 մլն ֆունտ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Էվերթոն»-ը հրաժարվել է վաճառել Սթոունզի տրանսֆերը «ազնվականներ»-ին:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 25 հանդիպման:








































