ԱՄՆ իշխանություններն անբավարար են համարում ԴԱԻՇ-ի դեմ պայքարում Թուրքիայի ջանքերը: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերին:
«Թուրքիան մեր բազմամյա ընկերն ու ՆԱՏՕ-ի կազմում խորհրդականն է: Մենք նրա կողմից ենք նրա տարածքի պաշտպանության հարցերում: Սակայն իրականությունն այսպիսին է. Թուրքիան երկար սահման ունի Իրաքի և Սիրիայի հետ, և դրանով երկու կողմից էլ գրոհայիններ են ներթափանցում»,- հայտարարել է Քարթերը:
Զինվորականն ընդգծել է, որ «թուրքերն ավելի շատ բան կարող են անել ԴԱԻՇ-ի դեմ պայքարում»:









































