Sunday, 05 07 2026
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում

Տեղի է ունեցել ԵՊԼՀ-ի կառավարման խորհրդի հերթական նիստը

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում այսօր տեղի է ունեցել բուհի կառավարման խորհրդի նիստ, որի օրակարգում ներառված էին հետևյալ հարցերը` ԵՊԼՀ կառավարման խորհրդի նախագահի ընտրություն, ԵՊԼՀ ռեկտորի ամենամյա հաշվետվություն, 2015 թվականի եկամուտների և ծախսերի կատարողականի ներկայացում, 2016 թվականի եկամուտների և ծախսերի նախահաշվի հաստատում: Բացելով նիստը` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ողջունել է խորհրդի անդամներին` նրանց հորդորելով այս տարի ևս հետևողական լինել բուհի խնդիրների լուծման գործում:

Այնուհետև կառավարման խորհրդի անդամներն անցել են օրակարգի առաջին հարցին` բուհի խորհրդի նախագահի ընտրությանը, որի պաշտոնում կրկին առաջարկվել է ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի թեկնածությունը: Արմեն Աշոտյանի խոսքով` շուրջ մեկ տարվա պաշտոնավարման ընթացքում Հովհաննես Հովսեփյանը ուշադրությամբ հետևել է բուհի աշխատանքներին, կատարել իրեն վերապահված բոլոր լիազորությունները` նպաստելով բուհի զարգացմանը:

Ըստ նախարարի` 2015 թվականի ընթացքում հաջողվել է հաղթահարել բուհի առջև կանգնած մարտահրավերները, այդ թվում` Հովհաննես Հովսեփյանի հետևողական աշխատանքի շնորհիվ: Հովհաննես Հովսեփյանն իր հերթին նշել է, որ լեզվահասարակագիտական համալսարանը հիրավի ձևավորված ավանդույթներով բուհ է, որտեղ աշխատում է հմուտ կոլեկտիվ, սովորում առաջադեմ ուսանողություն: “Այս ընթացքում ծանոթացել եմ բուհի խնդիրներին, իմ ուժերի ներածին չափով մասնակցել դրանց լուծմանը, Վստահ եմ, որ այս տարի համարյա բոլոր բացթողումները կշտկենք, հետևողական կլինենք բուհի խնդիրների լուծման հարցում, կշարժվենք առաջ` հանուն մեր միասնական գործի:

Համակարգի արդունավետ կառավարման պարագայում բուհն առաջընթաց և նոր հաջողություններ կարձանագրի”,-նշել է Հովհաննես Հովսեփյանը:

Այնուհետև տեղի է ունեցել կառավարման խորհրդի նախագահի ընտրությունը, որի արդյունքում Հովհաննես Հովսեփյանը միաձայն ընտրվել է խորհրդի նախագահ: Վերջինս շնորհակալություն է հայտնել կառավարման խորհրդի անդամներին` կրկին վստահեցնելով, որ ուսանողների խնդիրները լինելու են իր ուշադրության կենտրոնում:

Նիստի ընթացքում բուհի ռեկտոր Գայանե Գասպարյանը ներկայացրել է ԵՊԼՀ ռեկտորի ամենամյա հաշվետվությունը, 2015 թվականի եկամուտների և ծախսերի կատարողականը և 2016 թվականի եկամուտների և ծախսերի նախահաշիվը:
ԵՊԼՀ կառավարման խորհրդի նիստում հաստատվել է 2015 թվականի եկամուտների և ծախսերի կատարողականը և 2016 թվականի եկամուտների և ծախսերի նախահաշիվը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում