Spletnik.ru-ի փոխանցմամբ՝ համաշխարհային աստղերը չեն վախենում նույն զգեստով երկու անգամ երևալ տեսախցիկների առջև։ Ընդ որում՝ դա վերաբերում է ոչ միայն երեկոյան զգեստներին, այլև ջինսերին։ Դա մասնավորապես վերաբերում է Քեյթ Միդլթոնին, որը նույն զգեստով ներկայացել է երկու տարբեր առիթների՝ փոխելով միայն սանրվածքն ու աքսեսուարները։
Նման պահվածքով աչքի են ընկել նաև այլ հանրաճանաչ անձինք՝ Իսպանիայի թագուհի Լետիցիան և ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման։
Ժամանակ առ ժամանակ սիրելի զգեստով աչքի են ընկել նաև Քիմ Քարդաշյանը, Քեյթ Մոսը, Սիենա Միլերը, Քեթրին Զետա Ջոնը ու Կիրա Նայթլին։




























































