Բելգիայի վարչապետ Շառլ Միշելն իր աղջկա ծնվելու կապակցությամբ չեղարկել է մեկնումը Դավոս՝ Համաշխարհային տնտեսական համաժողովին, որտեղ պետք է ելույթ ունենար: RTL հեռուստաալիքի հաղորդմամբ՝ վարչապետի աղջիկը, որին Ժաննա են անվանել, լույս աշխարհ է եկել հինգշաբթի, օրվա երկրորդ կեսին:
Ծննդաբերության օրն իր քաղաքացիական կնոջը՝ Ամելի Դերբոդրենգյենին (34 տարեկան), մենակ չթողնելու համար Միշելը հրաժարվել է մեկնել Դավոս, նշում է հեռուստաալիքը:
Բելգիայի վարչապետը որդի ունի առաջին ամուսնությունից՝ 11-ամյա Մաքսիմիլյենը:








































