Spletnik.ru-ի փոխանցմամբ՝ 46-ամյա Ջենիֆեր Էնիսթոնը մտադիր չէ իր հիանալի ֆիզիկական մարզավիճակը կորցնել անգամ 80 տարեկանում։ People պարբերականին տված հարցազրույցի ժամանակ դերասանուհին կատակել է. «Եթե ես կարող եմ լինել առաջին 80 տարեկանը, որը հիանալի կնայվի բիկինիով, ապա ես պատրաստ եմ դրան։ Կարծում եմ, որ մենք չպետք է մեզանից հրաժարվենք տարիքի պատճառով»։
Հաղորդվում է, որ Էնիսթոնը կանոնավորապես հաճախում է մարզումների և ճիշտ է սնվում, ինչը դարձել է նրա կենսակերպի մի մասը։ Նա հայտարարել է. «Առողջ սնունդն ու մշտական ֆիզիկական ծանրաբեռնվածությունը իմ առօրյա կյանքի կարևոր մասն են արդեն մի քանի տարի։ Դա իմ երկրորդ «եսն» է»։








































