Ամերիկյան Օկլահոմա Սիթիի ոստիկանության նախկին սպան դատապարտվել է 263 տարվա ազատազրկման՝ բռնաբարությունների համար: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Անցյալ ամիս 29-ամյա Դենիել Հոլթցքլոուն մեղավոր է ճանաչվել առաջին աստիճանի ծանրության բռնաբարության չորս դրվագներում և 14 այլ դրվագներում: Եվս 18 դրվագներում, որոնք նախկինում վերագրվել են նախկին ոստիկանին, նա արդարացվել է:
Ըստ մեղադրող կողմի՝ կիսով չափ սպիտակամորթ, կիսով չափ ճապոնացի Հոլթցքլոուն հարձակվել է սևամորթ կանանց վրա պարեկություն կատարելիս:
Իր հերթին, պաշտպանող կողմը հայտարարել է, որ «մարմնավաճառներն ու թմրամոլները սխալ են մեկնաբանել նրա ջանքերը, որոնք ուղղված էին նրանց օգնելուն»:








































