Թուրքական Hurriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան ներդնում է վառելիքային սուբսիդիաների նոր ծրագիր օտար ընկերությունների համար, որոնք չվերթներ են կազմակերպում երկրի հանգստավայրերի շրջաններ։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարար Մահիր Ունալը։
Նրա խոսքերով՝ ավիաընկերությունները 6000-ական դոլար կստանան Անթալիա, Ալանիա, Դալաման, Բոդրում և Իզմիր կատարած յուրաքանչյուր չվերթի համար։ Ծրագիրը կգործարկվի զբոսաշրջային սեզոնի սկզբին՝ ապրիլ-մայիս ամիսներին։
Նման միջոցներ ձեռնարկվում են Թուրքիա եվրոպացի զբոսաշրջիկների վերադարձման համար, որոնք Ստամբուլում իրականացված ահաբեկչությունից հետո սկսել են չեղյալ հայտարարել այցերը։ Ահաբեկչության հետևանքով զոհվել էր Գերմանիայի 10 քաղաքացի։
Ունալը պարզաբանել է, որ սուբսիդիաների նման համակարգ նախորդ տարի գործել է ռուսական կազմակերպությունների համար, որոնք չարտերային չվերթներ են կատարել թուրքական հանգստավայրեր։ Կանխատեսումների համաձայն՝ 2016 թվականին Թուրքիան կզրկվի 4.5 միլիոն ռուսաստանցի զբոսաշրջիկից։








































