Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Պատրիկ Վիեիրան գլխավորել է MLS-ի «Նյու-Յորք Սիթի» ակումբը։
2016թ․ հունվարից նա սկսել է աշխատանքն ակումբում։ Վիեիրան այսօր հրավիրված մամլո ասուլիսում արդեն անդրադարձել է առաջիկա ուսումնամարզական հավաքին, որը կայանալու է Ֆլորիդայում։ Մամլո ասուլիսում ներկայացվել է նաև ակումբի մարզական տնօրեն Կլաուդիո Ռեյնան։
«Որոշեցի գլխավորել այս ակումբը, քանի որ ծանոթ եմ մարդկանց, որոնք հիմնել ու կառավարում են այն»,- հայտարարել է Վիեիրան։






































