«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչ Գևորգ Սաֆարյանի փաստաբանն ահազանգում է իր պաշտպանյալի նկատմամբ հերթական ճնշումների մասին։
Գևորգ Սաֆարյանն ավելի վաղ հացադուլ էր հայտարարել՝ իրեն մենախուց տեղափոխելու պահանջով։ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի այն խուցը, որտեղ գտնվում էր Գևորգը, վերահսկվում էր քրեական հեղինակությունների կողմից և ակտիվիստի կյանքին այդ խցում վտանգ էր սպառնում:
Պահանջը բավարարելուց և Գևորգին անվտանգ խուց տեղափոխելուց հետո, այսօր հայտնի է դարձել, որ նրան տեղափոխել են նախկին խուց, որտեղ իրենց պատիժն են կրում քրեական հեղինակություններ։










































