Մայիսի 9-ին Ազատության հրապարակում «ժառանգություն» կուսակցության հիմնադիր առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես է գալու հրապարակային հաղորդմամբ: Կուսակցության ներսում քչերն են հստակ տեղյակ, թե կոնկրետ ինչ հաղորդման մասին է խոսքը, քանի որ, ինչպես ցույց է տվել ընտրությունների նախընտրական քա-րոզարշավի ընթացքը, ինչպես նաև՝ հետընտրական զարգացումները, Րաֆֆի Հովհաննիսյանն անկանխատեսելի է նույնիսկ յուրայինների համար:
Այդուամենայնիվ, Աժ «ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանից «Հայկական Ժամանակ»-ը ճշտել է, որ Հովհաննիսյանի հաղորդումը լինելու է քաղաքական օրակարգի, մասնավորապես՝ Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ: «Բնականաբար, օրվա քաղաքական իրավիճակի հետ կապված հարցերին կանդրադառնա»,- ասել է պարոն Հակոբյանը: Ինչ մնում է միջոցառման ֆորմատին, ըստ Ռուբեն Հակոբյանի, դա հանրահավաք չի լինելու, այլ բացօթյա մամլո ասուլիս-հադորդում:







































