ՌԱՀՀԿ փորՏազետ Էդգար Վարդանյանը «Աոավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին՝ նշել է. «Քվեաթերթիկում չեմ տեսել մի դաշինք, որի հապավումը լիներ՝ ԹԽՄ, բայց փաստորեն, ոչ ֆորմալ այդ չգրանցված դաշինքն էր աշխատում՝ «Թաղային խուժանների միությունը»: Այդ դաշինքը ցուցակում չկար, բայց կարելի է համոզված ասել, որ այդ «Թաղային խուժանների միություն» ոչ ֆորմալ դաշինքը աշխատեց իշխանության օգտին:
Այս ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ իշխանություն-պետություն սերտանում գոյություն ունի, և ընդդիմադիր կուսակցությունները իրականում մրցում են ոչ թե ՀՀԿ-ի հետ, այլ ավտորիտար պետության հետ, որի հիմնական հենքը «Թաղային խուժանների միությունն» է, կոոումպացված չինովնիկներն են, հարմարվող հասարակության մի մասը»:








































