«Ժողովուրդ»-ի՝ ՀՀ նախագահի նստավայրին մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն անձամբ է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին հորդորել, որպեսզի Երևանի ավագանու ընտրություններում ՕԵԿ ցուցակը գլխավորի: Ու դա արել է ոչ միայն ՕԵԿ-ի, այլև հենց ՀՀԿ-ի շահերից ելնելով: Ասել է թե՝ Երիցյանի մասնակցությամբ ՕԵԿ-ը սպասվածից ավելի շատ ձայն կարող էր հավաքել, ինչը պետք էր ՀՀԿ-ին՝ ընտրողների ձայները փոշիացնելու համար:
Թե որքանով արդարացան ՀՀԿ-ի և Ս. Սարգսյանի սպասելիքները, հայտնի չէ, բայց դժգոհելու առիթ պետք է որ չունենան: Այնուամենայնիվ, երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է լուրի իսկությունը պարզել ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանից, որն ասել է. «Ցուցակը գլխավորելու հարցը որոշել է «Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհուրդը»:









































