Յուրաքանչյուր վարակիչ հիվանդության մակարդակի և երկրում տիրող ներքաղաքական իրավիճակի միջև կախվածություն գոյություն ունի: Նման եզրահանգման են եկել Կանադայի Բրիտանական Կոլումբիայի համալսարանի ներկայացուցիչները: Այս մասին հաղորդում է PloS One բժշկական ամսագիրը:
Այն երկրներում, որտեղ նկատվում է վարակիչ հիվանդությունների բարձր մակարդակ, աչքի են ընկնում իրենց ավտորիտար համակարգով: Իսկ նրան ազգաբնակչությունն ունի հակաժողավրդավարական աշխարհընկալում:
Գիտնականները կարծում են, որ բանը նրանում է, որ «վտանգավոր հիվանդությունների շատ հարուցիչներ անտեսանելի են և ոչ այնքան վաղ անցյալում դրանցից պաշտպանվելու միջոց էին համարում ծիսակարգի նմանվող հատուկ օրենքների պահպանումը»: Իսկ այժմ, նման օրենքներին չհետևելը, դեռ ավելին՝մերժելը վատ է անդրադառնում հենց ժողովրդի վրա:








































