Մադրիդի «Ռեալ»-ի նախկին տնօրեն Խորխե Վալդանոն կարծում է, որ կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարն առաջիկա տարիներին կստանա «Ոսկե գնդակ»-ը։
«Հիանալի էր «Ոսկե գնդակ»-ի մրցանակաբաշխությանը 3 հավակնորդների թվում տեսնել նաև Նեյմարին։ Առաջիկա 3 տարիներին նա կստանա «Ոսկե գնդակ»-ը։ Նա տարեցտարի ավելի լավ է խաղում։
Առաջին խաղաշրջանում Նեյմարը Մեսսիի ծառան էր, երկրորդում՝ խաղընկերը, իսկ հիմա բացարձակապես ազատ է, քանի որ իրեն ավելի լավ է զգում։
Նա երջանիկ է խաղադաշտում, ինչը նկատելի է։ Նեյմարը ֆանտաստիկ տեխնիկա ու մտահղացումներ ունի։ Նրա խաղը ստեղծարար է, գեղեցիկ ու արդյունավետ»,- հայտարարել է Վալդանոն։






































