Հայտնի ամերիկացի վավերագիր-ռեժիսոր Մայքլ Մուրը մտադիր է աջակցել «Օսկարի» բոյկոտին, որը կազմակերպել են Հոլիվուդի «սևամորթ» աստղեր Սպայք Լին և Ջադա Պինկետ-Սմիթը։ Այս մասին Մայքլ Մուրը հայտարարել է The Wrap-ին տված հարցազրույցում։
«Ես ընդհանուր առմամբ աջակցում եմ նրան, ինչ նրանք անում են, և ուրախ կլինեմ միանալ նրանց»,- ասել է Մուրը։ «Ես այդ մասին մտածել եմ ողջ օրը»,- հավելել է նա։
Ռեժիսորը խելահեղություն է համարել, որ երկու տարի անընդմեջ «Լավագույն դերասան» անվանակարգում առաջադրվածների շարքում ոչ մի սևամորթ չկա։







































