«Լեգիա»-ն հրաժարվել է Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի տրանսֆերի ձեռքբերման մտքից: Այդ մասին հայտնում է Przeglad Sportowy-ը:
Լեհական ակումբը մտադիր էր վարձակալել Օզբիլիսի իրավունքները:
Տեղեկությունների համաձայն՝ կիսապաշտպանը կարող էր ներառվել Մելգարեխոյի՝ «Կուբան»-ից «Սպարտակ» տեղափոխության գործարքում:







































