Այսօր թուրքական բժշկության մեջ կա բոլոր առումներով նոր արագ զարգացող ոլորտ՝ բեղերի փոխպատվաստում՝ գրում է The Wall Street Journal-ը:
Ինչպես հիշեցնում է լրագրող Ջո Պարկինսոնը, թուրք վիրաբույժները վաղուց են օգնում ճաղատներին: Սակայն հիմա, բժիշկների ու տուրօպերատորների խոսքով, լայն տարածում է ստանում դեմքի մազածածկույթի փոխպատվաստումը:
«Մերձավոր Արևելքի, Ասիայի ու Եվրոպայի երկրների բնակիչները գալիս են Ստամբուլ, որպեսզի իրենց վերին շրթունքը ծածկեն առնականության նշանով»,- ասվում է հոդվածում:
Բժիշկները վերցնում են մազարմատները մարմի այլ մասից և իմպլանտավորում շրթունքի վերին հատվածում կամ այտերին: Արդյունքում բեղերը կամ մորուքը դառնում է ավելի թավ:
Վիրահատությունը կատարվում է տեղային անզգայնացմամբ, տևում է մոտ 5 ժամ, արժեքը մինչև 5 հազար դոլար է:
Թուրքիայում վիրահատվող հաճախորդների մեծ մասը արտասահմանցիներ են:
Ինչպես նկատում է հոդվածագիրը, Թուրքիայում նկատվում է «բժշկական տուրիզմի» բում, որը անցած տարի երկրին բերել էր 1 մլրդ դոլարի եկամուտ:
Թուրքիայի առողջապահության նախարարության տվյալով՝ 2012թ. 270 հազար արտասահմանցի է այցելել Թուրքիա՝ վիրահատվելու, ինչը անցած տարվա համեմատ ավելի է 156 հազարով:





































