Երեքշաբթի Սիրիայի տարածքից արձակված ականանետային արկն ընկել է Գոլանի բարձունքների այն մասի վրա, որը գտնվում է Իսրայելի վերահսկողության ներքո: Վերջին օրերի ընթացքում սա արդեն երրորդ ականանետային արկն է: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Իսրայելի բանակի ներկայացուցչին, արկը վնաս չի պատճառել:
«Որոշ ժամանակ առաջ արկը պայթել է Գոլանի բարձունքների հարավային մասում՝ բաց տեղամասում»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Զինվորականները ենթադրում են, որ ինչպես նախորդ դեպքերում, սա նույնպես նպատակաուղղված հարված չէ իսրայելական թիրախների վրա, այլ պատահականություն:
Նրանք միջադեպի մասին տեղեկացրել են ՄԱԿ-ի խաղաղապահներին, որոնք Գոլանի բարձունքներում ապահովում են իսրայելա-սիրիական սահմանազատման ռեժիմը: