Իրանը հետաքրքրություն է հայտնել Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները հարթելու հարցում և պատրաստ է կոնտակտային անձի նշանակել` ապագա բանակցությունների համար: Այս մասին երեքշաբթի օրը Թեհրանում հայտարարել է Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ բանակցություններից հետո, հաղորդում է Associated Press-ը:
Հիշեցնենք, որ Իրանի ու Սաուդյան Արաբիայի հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ հունվարի 2-ին սաուդյան ՆԳՆ-ն հայտարարեց 47 մարդու մահապատժի մասին` ներառյալ հայտնի շիա քարոզիչ Նիմր ան-Նիմրի:










































