Անանուն զանգը շվեդական ոստիկանությանը օգնել է գտնելու թագավորական անհետացած իրերը՝ թագը, գավազանը ու թագավորական գունդը, որոնք պատրաստված էին բրոնզից ու փայտից՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Դրանք գողացել էին անցած ուրբաթ օրը՝ Յոհան 3-րդ արքայի սարկոֆագից, որը գտնվում է Կենտրոնական Շվեդիայի Վեսթերոսա քաղաքի տաճարում:
Իրավապահներին, որոնք արդեն քիչ ջանք չէին գործադրել որոնելու պատմական մասունքները, մնում էր միայն գնալ մատնանշված վայրը ու վերցնել դրանք:
Թագավորական իշխանության մասունքները գտնվել են աղբի պարկերում ու մայրուղու կողքին գտնվող ջրանցքում:
Թագը եղել է լավ պահպանված, իսկ գավազանի ու գնդի վրա, ըստ փորձագետների, կան վնասվածքներ:
Յոհան 3-րդը (1537-1592թթ.) եղել է բարեփոխիչ արքա Գուստավ Վասի որդին:










































