Հանրությանը կներկայացվեն «Կլեոպատրա» ֆիլմում Էլիզաբեթ Թեյլորի զարդերն ու հագուստները: Ցուցադրությունը կբացի Bulgari ոսկերչական տունը: Այն նվիրված է նոր թվային ձևաչափով ֆիլմի էկրանավորմանը՝ հայտնում է korrespondent.net-ը:
Կցուցադրվի նաև ոսկով ու փիրուզով հայելին, որը Թեյլորին էին նվիրել նկարահանումների ժամանակ:
Բացի այդ՝ ցուցադրության հյուրերը կկարողանան գնել Blu-ray ձայնասկավառակներ՝ դրանց վրա կինոաստղի՝ Bulgari զարդերով բացառիկ լուսանկարներով:
Bulgari ցուցադրության շրջանակում կներկայացվեն նաև նոր զարդեր, որոնց ստեղծման համար ոսկերչական տունը ոգեշնչվել էր Էլիզաբեթ Թեյլորի ու նրա հերոսուհու՝ Կլեոպատրայի կերպարից:
Ավելի ուշ դրանք կվաճառվեն աճուրդում, որի միջոցները կուղղվեն դերասանուհու՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հիմնադրամին (ETAF):
Կլեոպատրայի ֆիլմի պրեմիերան թվային ձևաչափվ նշանակված է 2013թ. մայիսի 21-ին:











































