Թուրինի «Յուվենտուս»-ի 23-ամյա հարձակվող Ալվարո Մորատան հայտնվել է Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի ուշադրության կենտրոնում:
Լոնդոնյան ակումբի ղեկավարությունը հետաքրքրված է իսպանացի հարձակվողի ծառայություններով: Այդ մասին հայտնում է The Sun-ը:
2014 թվականի ամռանը Մորատան իսկապես մոտ է եղել «Էմիրեյթս» տեղափոխությանը: Սակայն արդյունքում նախապատվություն է տվել թուրինյան ակումբի առաջարկին:
Հիշեցնենք, որ վերջերս Ալվարոն երկարաձգել է «Յուվենտուս»-ի հետ իր գործող պայմանագրի ժամկետը մինչև 2020 թվականը:





































