Մադրիդի «Ռեալ»-ի նախկին հարձակվող Ռաուլը չի բացառում, որ ապագայում կարող է աշխատել «արքայական ակումբ»-ում:
«Ժամանակ ունեմ՝ «Ռեալ» վերադառնալու համար: Ասում են, որ ես կարող եմ զբաղեցնել ակումբի նախագահի, մարզական տնօրենի կամ մարզչի պաշտոնը: Ես ոչինչ չեմ բացառում: Չեմ վախենա գլխավորել «Ռեալ»-ը, եթե զգամ, որ պատրաստ եմ անել դա:
Կյանքում շատ եմ ռիսկի դիմել և այդպես էլ կշարունակեմ: Աստված տա, որ ես կարողանամ օգուտ լինել «Ռեալ»-ին: Սակայն ֆուտբոլիստի հաջող կարիերան դեռ չի նշանակում, որ դու հաջողությունների կհասնես որպես մարզիչ»,- EFE-ը մեջբերում է Ռաուլի խոսքերը:







































