ԱՄՆ-ն իր ներկայությունն Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ուժեղացրել է երկրորդ ատոմային ավիակրով (John C. Stennis)՝ հայտնում է հարավկորեական «Ռենհապ» գործակալությունը։
Ճապոնական Յոկոսուկա նավահանգստում տեղակայված է ևս մեկ ամերիկյան ավիակիր՝ Ronald Reagan-ը։
Գործակալության փոխանցմամբ՝ John C. Stennis-ը լքել է Բրեմերթոն (Վաշինգտոն նահանգ) նավահանգիստը հունվարի 15–ին և 7 ամսից կգտնվի Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում՝ կապված հյուսիսկորեական միջուկային փորձարկումների և Հարավչինական ծովում վիճելի կղզիների շուրջ տարածաշրջանային դիմակայության հետ։
Սպասվում է, որ ավիակիրը, որը 18-ամսյա վերանորոգում է անցել 2013-ին Մերձավոր Արևելքում առաքելությունը ավարտելուց հետո, կգործարկվի Հյուսիսարևելյան Ասիայում ամերիկացի դաշնակիցների հետ զորավարժություններում։
Միսիսիպիից սենատոր Ջոն Ստեննիսի անունը կրող ավիակիրը կառուցվել է 1995 թվականի դեկտեմբերին։ Այնտեղ կարող են տեղավորվել մոտ 90 կործանիչ և մարտական ուղղաթիռ, ինչպես նաև 3100 զինծառայող։








































